Դուք իրավունք ունեք անվճար բանավոր թարգմանչական ծառայությունների, ինչպես նաև խուլուհամրերի Ամերիկյան նշանային լեզվի: Այս ծառայությունները կարող եք ստանալ օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր:
Ձեր բժշկական ժամադրությունների պահերին ավելի լավ կլինի օգտվել պրոֆեսիոնալ բանավոր թարգմանիչներից: Պետք չէ օգտագործեք ընկերների, ընտանիքի անդամների կամ երեխաների՝ բանավոր թարգմանություն կատարելու Ձեզ համար:
Ինչպես ձեռք բերել բանավոր թարգմանչական ծառայությունները
Զանգահարեք Անդամների սպասարկում 1-888-839-9909
(TTY 711) համարով: Անդամների սպասարկումը տրամադրելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տոնական օրերը ներառած:
Անձամբ ներկա գտնվելիք բանավոր թարգմանչի ծառայությունների համար մեզ իմացրեք՝
- Ով՝ Ժամադրությունը Ձե՞զ, թե՞ Ձեր երեխայի համար է:
- Ինչ՝ Ի՞նչ տեսակի բժշկի եք այցելում: Տղամա՞րդ, թե՞ կին բանավոր թարգմանիչ եք ուզում:
- Երբ՝ Ո՞ր ժամին է Ձեր ժամադրությունը: Ե՞րբ եք ուզում, որ բանավոր թարգմանիչն այնտեղ լինի:
- Որտեղ՝ Որտե՞ղ է Ձեր ժամադրությունը: Ո՞րն է հասցեն: Որևէ հատուկ շենք կա՞ այնտեղ:
- Ինչու՝ Ինչի՞ համար է ժամադրությունը: Հետևու՞մ: Քննարկու՞մ: Բժշկական ա՞յց:
Ժամանակին մատուցվող բանավոր թարգմանչական օգնության կարի՞ք ունեք
- Մեզ զանգահարեք Ձեր ժամադրությունից առնվազն 10 աշխատանքային օր առաջ: Ինչքան ավելի ժամանակ ունենանք, այնքան ավելի հավանական է, որ բանավոր թարգմանիչ գտնենք Ձեզ համար:
- Ներկայացրեք ճշգրիտ և ամբողջական տեղեկություն:
- Խնդրվում է զանգահարել Անդամների սպասարկում 1-888-839-9909 (TTY 711) համարով Ձեր ժամադրությունը փոխվելու դեպքում: Անդամների սպասարկումը տրամադրելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տոնական օրերը ներառած:
ՄԱՍ ՄԵԿ: ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՕԳՏՎԵԼ ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՑ
ՄԱՍ ԵՐԿՈՒ: ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍ ԵՐԵՔ: ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեր լեզվով և ձևաչափով փաստաթղթեր
Անդամներին վերաբերող նյութերը կարող եք ստանալ Ձեր ցանկացած լեզվով և ձևաչափով, ինչպես՝ խոշոր տառերով կամ ձայնագրված:
Փաստաթուղթն ինչպես խնդրել Ձեր լեզվով կամ ձևաչափով
Որևէ փաստաթուղթ Ձեր լեզվով/ձևաչափով խնդրելու համար զանգահարեք Անդամների սպասարկում 1-888-839-9909 (TTY 711) համարով: Անդամների սպասարկումը տրամադրելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տոնական օրերը ներառած:
Գանգատներ
Կարող եք գանգատ ներկայացնել, եթե՝
- Գտնում եք, որ Ձեզ մերժել են ծառայություններ մատուցել անգլերեն չիմանալու պատճառով
- Չեք կարողանում բանավոր թարգմանիչ ձեռք բերել
- Գանգատ ունեք բանավոր թարգմանչի նկատմամբ
- Տեղեկություն չեք կարողանում ստանալ Ձեր լեզվով կամ ձևաչափով
- Ձեր մշակութային կարիքները չեն բավարարվել
Ինչպես գանգատ ներկայացնել Ձեր լեզվով
Կա գանգատ ներկայացնելու չորս ճանապարհ՝
- Զանգահարեք Անդամների սպասարկում 1-888-839-9909
(TTY 711) համարով: - Ներկայացրեք առցանց՝
- Գրեք հետևյալ հասցեով՝
Member Services Department
1200 W. 7th Street
Los Angeles, CA 90017 - Ֆաքս ուղարկեք 213-438-5748 համարով